Ռուսաստանի բարձրագույն խմբի հերթական տուրում Մոսկվայի «Սպարտակը» 6:1 խոշոր հաշվով հաղթանակ է տոնել «Վոլգայի» նկատմամբ: Յուրա Մովսիսյանի բացակայության պայմաններում գոլային հոտառութամբ փայլատակել է Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ անդամ` Արաս Օզբիլիսը, ով դարձել է երկու գոլի հեղինակ: «Սպարտակի» կազմում մեր հայրենակիցն արդեն հինգ անգամ է դարձել գոլի հեղինակ: Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, տասներկու գոլով նա ոչ միայն «Սպարտակի», այլև Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ